Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Կանաչ թեյը պայքարում է բերանի խոռոչի քաղցկեղի դեմ. 1in.am

Կանաչ թեյը պայքարում է բերանի խոռոչի քաղցկեղի դեմ. 1in.am

Նախկինում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի մեջ պարունակվող EGCG միացությունը սպանում է բերանի խոռոչի քաղցկեղային բջիջները՝ չվնասելով սովորական բջիջներին: Սակայն, դրա պատճառը հայտնի չէր: Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ EGCG-ն քաղցկեղի բջիջների միտրոքոնդրիումներում պրոցես է սկսում, որի արդյունքում դրանք մահանում են, գրում է The Times of India-ն:

 

Երևում է, որ EGCG-ն քաղցկեղային բջիջներում թթվածնի ակտիվ տեսակներ է առաջացնում: Միտրոքոնդրիումները վնասվում են և սկսում թթվածնի ավելի ակտիվ ձևեր արտադրել: Միևնույն ժամանակ նվազում է նրանց պաշտպանական ֆունկցիաները:

 

Այսինքն, քաղցկեղային բջիջն անջատում է իր պաշտպանական մեխանիզմն այն պահին, երբ EGCG-ն այնտեղ թթվային պրոցես է սկսում: Իսկ այդ միացությունն ուժեղացնում է սովորական բջիջների պաշտպանական ֆունկցիաները:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. brewtea.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ